«Ուլիսը» պարտվեց նաև երրորդ տուրում

«Ուլիսը» պարտվեց նաև երրորդ տուրում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Գանձասար Կապանը» սեփական հարկի տակ հյուրընկալեց Երևանի «Ուլիսին»։

Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ. գոլը հեղինակեց Նարեկ Բեգլարյանը։ Վեց րոպե անց Բեգլարյանը նաև դուբլ ձևակերպեց, իսկ հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ացամազ Բուրաևը՝ 42-րդ րոպեին հաշիվը դարձնելով 3:0:

«Գանձասար Կապան» – «Ուլիս»՝ 3:0

Սա «Ուլիսի» երրորդ անընդմեջ պարտությունն էր նոր մրցաշրջանի մեկնարկին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում