«Փյունիկն» ընդհատեց «Արարատի» հաղթական շարքը

«Փյունիկն» ընդհատեց «Արարատի» հաղթական շարքը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի շրջանակներում առաջին երկու հանդիպումները հաղթանակով ավարտած «Արարատը» հյուրընկալեց «Փյունիկին»։

«Արարատը» 27-րդ րոպեին առաջ անցավ Ալեքսանդր Ռակիչի հեղինակած գոլի շնորհիվ։

«Փյունիկը» կարողացավ պատասխան գնդակը խփել միայն 79-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Ղուկաս Պողոսյանը։

«Արարատ» – «Փյունիկ»՝ 1:1

Հետևեք մեզ նաև Telegram-ում