Վարուժան Սուքիասյան. Հանդիսատեսը դիտարժան ֆուտբոլ տեսավ

Վարուժան Սուքիասյան. Հանդիսատեսը դիտարժան ֆուտբոլ տեսավ

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2015-16թթ. առաջնության 3-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» խաղն անցավ լարված պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խաղից հետո լրագրողների հետ զրույցում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ասաց, որ արդեն 2-րդ խաղն է, ինչ թիմը 2 տարբեր խաղակեսեր է անցկացնում.

-Արդեն 2-րդ խաղն է, որ թիմի հետ անհասկանելի բաներ են կատարվում, չեմ կարող ասել՝ ֆիզիկական պատրաստվածության խնդիր է, թե հոգեբանկան, բայց պետք է աշխատել այս ուղղությամբ:

«Արարատի» գլխավոր մարզիչը նշեց, որ «Փյունիկը» լավ և արագ թիմ է:

-Առաջին խաղակեսում թիմին տրված էր առաջադրանք, որը լավ կատարեցին, իսկ 2-րդ խաղակեսում այդ առաջադրանքը չկատարվեց,- ասաց Վարուժան Սուքիասյանը:

Ըստ գլխավոր մարզչի՝ 2-րդ խաղակեսից առաջ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները չկարողացան լիարժեք խաղալ այն խաղը, որը պետք էր, իսկ «Փյունիկի» խփած գոլից հետո արդեն իրենք «հաշիվ էին պահում»:

-Տրամաբանական է, որ խաղը ոչ-ոքիի էր «գնում». դաշտ մտցրեցի այն ֆուտբլիստներն ովքեր հաշիվ կպահեին: Հանդիստաեսը տեսավ 2 տարբեր խաղակեսեր, բայց դիտարաժան ֆուտբոլ էր,-եզրափակեց իր խոսքը նա:

                                                  Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում