Հովսեփյան. Եթե «Փյունիկը» փակվի, ազգային հավաքականներում ֆուտբոլիստենր գրեթե չենք ունենա

Հովսեփյան. Եթե «Փյունիկը» փակվի, ազգային հավաքականներում ֆուտբոլիստենր գրեթե չենք ունենա

Հայաստանի առաջնության 3-րդ տուրի՝ «Արարատ»-«Փյունիկ» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նախ խոսեց խաղի մասին, հավաքականին երիտասարդ ֆուտբոլիտներ մատակարարելու խնդիրներից, ապա անդրադարձավ Հայաստանում մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլի խնդիրնեին:

««Արարատը» հաղթանակ տանելու մեծ ցանկություն ուներս, իսկ մեզ մոտ առաջին խաղակեսում բացակայեց այդ ցանկությունը: Մեր անուշադրության պատճառով գրավեցին դարպասը, բայց երկրորդ խաղակեսում տղաները լավ խաղացին, հաշիվը հավասարեցրեցին և սկսեցին պահեր ստեղծել: Շնորհավորում եմ թիմերին, մարտական ոչ-ոքի էր»,-ասաց «Փյունիկի» մարզիչը:

Խոսելով «Արարատի»՝ ձախ եզրով կազմակերպած գրոհների մասին՝ Սարգիս Հովսեփյանը նշեց, որ «Փյունիկում» այդ եզրում խաղում են պատանի ֆուտբոլիստներ.

«Հասկանում էին, որ պատանի ֆուտբոլիստներ էին խաղում, և փորձում էին ճեղքումները այնտեղից կազմակերպել, շատ ճիշտ էին գնահատում իրավիճակը: Ինչ վերաբերում է այդ եզրում իմ թիմի ֆուտբլիտների խաղին, գտնում եմ, որ նորմալ խաղացին, այդպիսի դժվար խաղում նորմալ է պատանի ֆուտբոլիստի համար այդ որակի խաղ ցուցադրելը»:

Սարգիս Հովսեփյանը անդրադարձավ նաև առաջնության այն ֆուտբոլիստներին, ովքեր, հանրավոր է, առաջիկայում հրավիրվեն ազգային հավաքական.

«Կան ֆուտբոլիստներ, որոնց խաղը նայում ենք, բայց կսպասենք մինչև վերջին տուրը, տեսնեք՝ ով ավելի լավ մարզավիճակում կլին, քանի որ կա վնասվածք ստանալու հավանականություն: Ընտրություն կա 2-3 ակումբներում, քանի որ մյուս ակումբերում հիմնականում լեգեոներներ են»,- ասաց մարզիչը:

Այն հարցին, թե ինչպես կգնահատի նոր սկսված առաջնությունը, Սարգիս Հովսեփյանն պատասխանեց, որ թիմերը դեռ չեն գտնվում իրենց լավագույն մարզավիճակում.

«Կան թիմեր որոնք կորցրեցին իրենց առաջատար ֆուտբոլիստներին, իսկ կան թիմեր որոնք ուժեղացան, դրա համար դեռ հավասար պայքարը է ընթանում»:

Կրկին ադրադառնալով ազգային հավաքականին՝ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց այն հարցին, թե արդյոք չի մտահոգվում, որ ազգային հավաքականի որոշ ֆուտբոլիտներ, ովքեր հանդես են գալիս արտերկրում, չունեն խաղային պրակտիկա.

«Իհարկե դա վատ բան է, քանի որ, եթե խաղային պրակտիկան բացկայում է, մարզչի համար դժվար է: Երբ նայում ես հայկական ակումբներին, որոնք լցված են լեգեոներներով, ու հիմականում ընտրության հնարավորություն չկա, այդ պատճառով էլ խաղալու են այն ֆուտբոլիստենրը, ովքեր արտասհամնում են հանդես գալիս և ինչ-որ չափով որակ ունեն, թեկուզ խաղային պրակտիկայի բացակայությամբ»:

Սարգիս Հովսեփյանը վերջում նշեց, որ չի ափսոսում Ջոն Ջերեմիային թիմից բաց թողնելու որոշման համար:

«Չեմ ափսոսում, «Փյունիկն» ունի իր քաղաքականությունը, եթե նկատել եք՝ ազգային հավաքականում հիմնականում «Փյունիկի» ֆուտբոլիստներ են: Պետք է անկեղծ լինենք, եթե «Փյունիկ» ակումբը փակվի, ազգային հավաքակններում ֆուտբոլիստներ համարյա չենք ունենա: Միայն «Փյունիկն» է և ինչ-որ չափով նաև «Բանանցը», ովքեր ֆուտբոլիտներ են մատակարարում հավաքականներին: Չկան մանկապտանեկան մարզադպրոցներ, էժանգին լեգեոներ ֆուտբոլիտներ են բերում իրենց ակումբներ, և տուժում է հայկական ֆուտբոլն ու ազգային հավաքականը, իհարկե ամեն ակումբ ունի իր քաղաքականությունը, բայց իմ կարծքով եթե ակումբում կա հայ ֆուտբոլիստ, թեկուզ մի քիչ թույլ, ապա պետք է խաղաժամանակ ստանա հենց նա»:

 

                         Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում