Իտալիայի գավաթ. «Միլանը» մեկնարկեց հաղթանակով (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության երրորդ փուլում «Միլանը» հաղթանակ տոնեց «Պերուջայի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:
Սինիշա Միխայելովիչի թիմը հաղթեց 2:0 հաշվով, մեկական գոլ խփեցին Հոնդան և նորեկ Լուիս Ադրիանոն: Չորրորդ փուլում «Միլանի» մրցակիցը լինելու է «Կրոտոնեն»:
Իտալիայի գավաթ, երրորդ փուլ
«Միլան» - «Պերուջա»՝ 2:0
Գոլերը՝ Հոնդա 10՛, Ադրիանո 28՛
Հեռացում՝ Լանցֆարմե 65՛