«Վալենսիան» ու «Ման. Սիթին» համաձայնության են եկել Օտամենդիի տրանսֆերի շուրջ

«Վալենսիան» ու «Ման. Սիթին» համաձայնության են եկել Օտամենդիի տրանսֆերի շուրջ

Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է «Sky Sports» պարբերականը։

Ակումբներն արդեն համաձայնության են եկել, ֆուտբոլիստը մոտ ժամանակներս բուժզննում կանցնի անգլիական ակումբում։

«Վալենսիան» ֆուտբոլիստի համար կստանա 31,7 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտավորապես 45 մլն եվրո)։ Արգենտինացին «Քաղաքայինների» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում