Բեռլուսկոնի. Իբրահիմովիչը խոստացել է՝ եթե հեռանա «ՊՍԺ»-ից, կտեղափոխվի «Միլան»

Բեռլուսկոնի. Իբրահիմովիչը խոստացել է՝ եթե հեռանա «ՊՍԺ»-ից, կտեղափոխվի «Միլան»

«Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստացել է փարիզյան ակումբից հեռանալու դեպքում վերադառնալ «Միլան»:

-Ֆրանսիայի մասին ասածից հետո Զլատանի համար բարդ է մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Իբրահիմովիչը խոստացել է՝ եթե հեռանա «Պարի Սեն Ժերմենից», ապա կտեղափոխվի միայն մեր ակումբ,-Բեռլուսկոնիի խոսքը մեջբերված է «Sky Sport Italia»-ից:

Հիշեցնենք, որ գարնանը Զլատան Իբրահիմովիչը դժգոհել էր ֆրանսիացի մրցավարների աշխատանքից՝ հայտարարելով, որ այդպիսի խայտառակ մրցավարություն միայն նման կեղտոտ երկրում է տեսել: Այդ հայտարարությունից հետո շվեդ ֆուտբոլիստի հասցեին հնչեցին մի շարք քննադատություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում