Օտամենդին բուժզննում է անցնում «Մանչեսթեր Սիթիում»

Օտամենդին բուժզննում է անցնում «Մանչեսթեր Սիթիում»

Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին այսօր բուժզննում է անցնում անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությունից առաջ, հաղորդում է «Goal» առցանց պարբերականը:

Ակնկալվում է, որ արգենտինացի ֆուտբոլիստն արդեն այսօր պայմանագիր կկնքի «Քաղաքայինների հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օտամենդին չի մասնակցում Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի` «Մոնակոյի» դեմ առաջին հանդիպումից առաջ «Վալենսիայի» մարզմանը:

Արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը կազմում է 45 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում