Ալոնսո. Պետք է ավելի շուտ հեռանայի

Ալոնսո. Պետք է ավելի շուտ հեռանայի

«Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն կարծում է, որ շատ երկար ժամանակ է անցկացրել «Ֆերրարիում» և պետք է ավելի շուտ հեռանար իտալական ակումբից:

«Հավանաբար, ես պետք է ավելի շուտ հեռանայի: Իմ մեքենան ընդհանրապես մրցունակ չէր, գործերն աստիճանաբար ավելի էին բարդանում: Պետք է մեկ-երկու տարի շուտ հեռանայի, բայց մենք պայքարում էինք ամբողջ ուժով: 5 տարի «Ֆերրարիում» անընդհատ երկրորդը լինելուց հետո որոշեցի, որ բավական է»,-ասել է Ալոնսոն «CNN»-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում