ՉԼ. «Վալենսիան» և «Շախտյորը» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութեր)

ՉԼ. «Վալենսիան» և «Շախտյորը» հաղթեցին, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Կայացան Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղաշրջանի փլեյ-օֆֆ փուլի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:

«Բազելը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մաքաբիի» հետ: Թիմերը երկուական գնդակ խփեցին. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Դելգադոն և Էմբոլոն, իսկ իսրայելական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Զախավին:

«Վալենսիա»-«Մոնակո» խաղում արձանագրվեց 3:1 հաշիվը: «Չղջիկների» գոլերը խփեցին Ռոդրիգոն, Պարեխոն, Ֆեգուլին, իսկ «Մոնակոյի» միակ գնդակը հեղինակեց Պաշալիչը:

Դոնեցկի «Շախտյորն» արտագնա խաղում Մարլոսի գոլի շնորհիվ հաղթեց ավստրիական «Ռապիդին»: «Սելթիկը» 3:2 հաշվով առավելության հասավ «Մալմյոյի» նկատմամբ, իսկ «Սկենդերբեու»-«Դինամո Զագրեբ» խաղում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով:

Հավելենք, որ պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից, իսկ խաղային առաջին օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ

«Բազել» (Շվեյցարիա) – «Մաքաբի» Թ. Ա. (Իսրայել)՝ 2:2
Գոլերը՝ Դելգադո 39՛ / 11-մետրանոց, Էմբոլո 88՛ – Զախավի 31՛, 90+6՛

«Վալենսիա» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 3:1
Գոլերը՝ Ռոդրիգո 4՛, Պարեխո 59՛, Ֆեգուլի 86՛ – Պաշալիչ

«Ռապիդ» (Ավստրիա) – «Շախտյոր» Դ. (Ուկրաինա)՝ 0:1
Գոլը՝ Մարլոս 44՛

«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Մալմյո» (Շվեդիա)՝ 3:2
Գոլերը՝ Գրիֆիտս 3՛, 61՛, Բիտոն 10՛ – Բերգեդ 52՛, 90+5՛

«Սկենդերբեու» (Ալբանիա) – «Դինամո» Զ. (Խորվաթիա)՝ 1:2
Գոլերը՝ Շկեմբի 37՛ – Սուդանի 66՛, Պիվարիչ 90+3՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում