Օզբիլիսը հետաքրքրել է իսպանական ակումբի

Օզբիլիսը հետաքրքրել է իսպանական ակումբի

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնվել է իսպանական ակումբի դիտակետում։

Ռուսական «Известия» պարբերականի տեղեկություններով, հայ ֆուտբոլիստը կարող է «Ռայո Վալյեկանո» տեղափոխվել մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը։ Աղբյուրը նշում է, որ իսպանական ակումբը «Սպարտակին» կես միլիոն եվրո է առաջարկել մեկ տարվա վարձակալության դիմաց։

Նշվում է, որ մոսկովյան ակումբն ակնկալում է այդ գումարի կրկնապատիկն ստանալ, իսկ «Ռայո Վալյեկանոն» ժամանակ է խնդրել այդ պայմանը քննարկելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում