«Ուլիսը» նորեկներ ունի

«Ուլիսը» նորեկներ ունի

Տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ Երևանի «Ուլիսը» նոր պայմանագրեր է ստորագրել մի քանի խաղացողների հետ:

Մինչև մրցաշրջանի ավարտից առաջ «Ուլիսի» կազմում հանդես կգան Անդրեյ Շախկելդյանը, Ալեքսանդր Յուշինը, Դանիել Օզբիլիսը, Բեն Ազիզ Իսմա Զագրեն և Գիորգի Կաչկաչիշվին: Չնայած ստորագրած պայմանագրերին առայժմ մեր առաջնությունում հանդես գալու իրավունք են ստացել Դանիել Օզբիլիսն ու Անդրեյ Շախկելդյանը:

«Ուլիսի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ակումբում հուսով են՝ վաղը կլուծվեն փաստաթղթային խնդիրները մյուս խաղացողների հետ կապված, ու առաջիկա հանդիպումից առաջ թիմը լիարժեք համալրում: 

 

                   Հասմիկ Գրիգորյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում