«Ռոմայի» հարձակվողը տեղափոխվել է «Բոլոնյա» (լուսանկարներ)

«Ռոմայի» հարձակվողը տեղափոխվել է «Բոլոնյա» (լուսանկարներ)

Իտալական «Ռոմայի» հարձակվող Մաթիա Դեստրոն տեղափոխվել է «Բոլոնյա»: Այս մասին տեղեկանում ենք «Ռոմայի» պաշտոնական կայքից:

Հաղորդվում է, որ գործարքը արժեցել է 6,5 միլիոն եվրո: Եվս 5 մլն եվրո «Ռոման» կարող է ստանալ որպես հավելավճար, որից 2 միլիոնը՝ հենց Դեստրոն նոր թիմի կազմում առաջին հանդիպումն անցկացնի:

24-ամյա Դեստրոն «Ռոմայում» խաղում է 2012 թվականից: Մասնակցած 68 խաղում նա 29 գոլ է խփել:

շ

Հետևեք մեզ նաև Telegram-ում