Կասանո. «Միլանն» առանց Իբրահիմովիչի չեմպիոն չի դառնա, հույս ունեմ՝ «Ինտերը» կհաղթի

Կասանո. «Միլանն» առանց Իբրահիմովիչի չեմպիոն չի դառնա, հույս ունեմ՝ «Ինտերը» կհաղթի

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն, ով այժմ հանդես է գալիս «Սամպդորիայում», գնահատել է այս մրցաշրջանում «Ռոսոներիների» չեմպիոնության հնարավորությունը:

-«Յուվենտուսն» այս մրցաշրջանում ու դեռ չորս-հինգ տարի էլ էլ դեռ ֆավորիտ կհամարվի Իտալիայի չեմպիոնի կոչման համար: «Ռոման» էլ կկարողանա երբեմն թուրինցիների համար խնդիրներ ստեղծել:

Ինչ վերաբերում է «Միլանին», ապա առանց Զլատան Իբրահիմովիչի նրանք չեն կարողանա չեմպիոն դառնալ: Հույս ունեմ՝ «Ինտերին» կհաջողվի այդ տիտղոսը նվաճել, քանի որ այդ ակումբը միշտ իմ սրտում կլինի, ինչպես «Սամպդորիան»,-ասել է Կասանոն:

 

 
Հետևեք մեզ նաև Telegram-ում