Յուրա Մովսիսյան. Պետք է էլի գոլեր խփենք և լավ խաղանք

Յուրա Մովսիսյան. Պետք է էլի գոլեր խփենք և լավ խաղանք

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ամկարի» հետ խաղի ընդմիջման ժամանակ մեկնաբանություն է տվել «Наш футбол»-ի եթերում:

-Շատ լավ է, երբ գոլ ես խփում: 45 րոպե կա էլի գոլեր խփելու և բաց չթողնելու համար: Այս խաղադաշտում խաղալը բարդ է. փորձում ենք պրեսսինգի դիմել և իրացնել մեր հնարավորությունները: Պետք է չմտածենք, թե ինչ կանի «Ամկարը» երկրորդ կեսում, պետք է մտածենք մեր անելիքների մասին: Պետք է էլի գոլեր խփենք և լավ խաղանք,-ասել է Մովսիսյանը, ով 20-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում