«Սպարտակը» հաղթեց «Ամկարին», Մովսիսյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Սպարտակը» հաղթեց «Ամկարին», Մովսիսյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Ամկարին»: Պերմի «Զվեզդա» մարզադաշտում կայացած խաղում հյուրերը հաղթանակ տոնեցին՝ խփելով 3 և բաց թողնելով 1 գոլ: 20-րդ րոպեին Ռոման Շիրոկովի փոխանցումից հետո մոսկովյան թիմին առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Առաջին կեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին, իսկ ընդմիջումից հետո դուբլի հեղինակ դարձավ Կվինսի Պրոմեսը, դաշտի տերերի միակ գոլն էլ խփեց Յանուշ Գոլը:

Այս հաղթանակից հետո «Սպարտակն» ունի 13 միավոր և զբաղեցնում է դեռևս 2-րդ հորիզոնականը, իսկ «Ամկարը» մնաց 7 միավորով՝ 8-րդ հորիզոնականում:

Նշենք, որ Յուրա Մովսիսյանը խաղին մասնակցում էր մեկնարկային րոպեներից, սակայն 60-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ռոմուլոյին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը 73-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Զե Լուիշի փոխարեն, իսկ «Ամկարի» կազմում 75 րոպե խաղաժամանակ ստացավ Ռոբերտ Արզումանյանը, ապա նրան փոխարինեց Իվան Չերենչիկովը:

ՌՊԼ, 6-րդ տուր

«Ամկար» – «Սպարտակ»՝ 1:3
Գոլերը՝ Գոլ 78՛ – Մովսիսյան 20՛, Պրոմես 66՛, 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում