Ալենիչև. Ցանկանում էի Զե Լուիշին Մովսիսյանի հետ խաղալու հնարավորություն տալ

Ալենիչև. Ցանկանում էի Զե Լուիշին Մովսիսյանի հետ խաղալու հնարավորություն տալ

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի՝ «Ամկարի» հետ հանդիպման (3:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

-Արդյունքը տրամաբանական է. «Սպարտակն» ավելի ուժեղ էր: Առաջին խաղակեսում բարդ էր, «Ամկարն» ամբողջ ուժող հետ էր նահանջել, չկային ազատ տարածություններ: Խաղի ելքը վճռեց Պրոմեսի գոլը, դրանից հետո «Ամկարը» հնարավորություններ չուներ: Մեր մրցակիցը լավ թիմ է, դեռ կազդի առաջատարների նյարդերի վրա,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Спорт-Экспресс»-ից:

Ինչու՞ էիք Զե Լուիշին ընդգրկել մեկնարկային կազմում և ընտրել 4-4-2 դասավորությունը:

-Ցանկանում էի նրան Մովսիսյանի հետ խաղալու հնարավորություն տալ: Պաշտպանությունում նա շատ աշխատեց: Ինչ վերաբերում է դասավորությանը, ապա այն ինձ դուր է գալիս: Չէի սպասում, որ «Ամկարը» կխաղա 5 պաշտպանով:

-Ի՞նչ կասեք հաշվի մասին:

-Չեմ հիշում «Ամկարի» հնարավորությունները, իսկ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Ընդմիջմանը տղաներին խնդրել էի փորձել անառիկ պահել դարպասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում