«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Ուլիսին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Ուլիսին»:

Առաջնությունում բավականին հաջող մեկնարկած «Ալաշկերտի» ու հետնապահի պայքարում արձանագրվեց 4 գոլ: 54-րդ րոպեին Միհրան Մանասյանն առաջ մղեց «Ալաշկերտին», 73-րդ րոպեին Արամ Լոռեցյանը կրկնապատկեց հաշվի առավելությունը, 4 րոպե անց Հեբեր Արաուխոն երրորդ գնդակն ուղարկեց Տիգրան Կանդիկյանի պաշտպանած դարպասը, իսկ 86-րդ րոպեին Արտակ Գրիգորյանն ավելի խոշոր դարձրեց իր թիմի առավելությունը:

Այս հաղթանակից հետո Աբրահամ Խաշմանյանի թիմն ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» դեռ միավոր չի վաստակել և եզրափակում է աղյուսակը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 4-րդ տուր

«Ալաշկերտ» – «Ուլիս»՝ 4:0
Գոլերը՝ Մանասյան 54՛, Լոռեցյան 73՛, Հեբեր 77՛, Գրիգորյան 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում