Գոլառատ խաղում «Գանձասար Կապանը» հաղթեց «Միկային»

Գոլառատ խաղում «Գանձասար Կապանը» հաղթեց «Միկային»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Միկան» սեփական հարկի տակ պարտվեց «Գանձասար Կապանի» հետ: Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2:3 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկան Թեյմուրազ Տոբոևը և Օլեգ Ինկինը, իսկ «Գանձասար Կապանի» գոլերը խփեցին Անգուլո Վբեյմարը, Ալեքսանդր Պետրոսյանը և Ացամազ Բուրաևը:

Այս հաղթանակից հետո «Գանձասար Կապանն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Միկան» մնաց 1 միավորով՝ նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 4-րդ տուր

«Միկա» – «Գանձասար Կապան»՝ 2:3
Գոլերը՝ Տոբոև 22՛, Ինկին 56՛ – Վբեյմար 15՛, Պետրոսյան 48՛, Բուրաև 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում