«Ռոման» և «Վերոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Ռոման» և «Վերոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Իտալիայի 2015-16թթ. առաջնության մեկնարկային տուրում «Ռոման» ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ: «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 61-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Բոշկո Յանկովիչը, իսկ 5 րոպե անց Ալեսանդրո Ֆլորենցին վերականգնեց հաշվի հավասարությունը:

Հավելենք, որ երկրորդ տուրում «Վերոնան» մրցելու է «Ջենոայի» հետ, իսկ «Ռոման» հյուրընկալելու է «Յուվենտուսին»:

Իտալիայի առաջնություն, 1-ին տուր

«Վերոնա» – «Ռոմա»՝ 1:1
Գոլերը՝ Յանկովիչ 61՛ – Ֆլորենցի 66՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում