Ալենիչև. Որոշեցինք խնայել Մովսիսյանին

Ալենիչև. Որոշեցինք խնայել Մովսիսյանին

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը խոսել է Ռուսաստանի առաջնության խաղերի վերջնամասում Յուրա Մովսիսյանին փոխարինելու մասին: «Ամկարի» հետ հաղթական հանդիպումից հետո Ալենիչևին հարցրել են՝ արդյո՞ք հայ ֆուտբոլիստին փոխարինելը պայմանավորված է նրա մարզավիճակով: Մարզիչը տվել է հետևյալ պատասխանը.

«Ո՛չ: Պարզապես Յուրայի կողոսկրն էր ցավում, նա երկու օր բաց է թողել: Որոշեցինք խնայել մեր հարձակվողին: Բացի այդ, նա իր գործը կատարել էր»:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 3:1 հաշվով հաղթել է «Ամկարին», իսկ Մովսիսյանը խփել է մոսկովյան թիմի առաջին գոլը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում