«Բանանցը» տպավորիչ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ

«Բանանցը» տպավորիչ հաղթանակ տոնեց «Արարատի» նկատմամբ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրում «Բանանցը» սեփական հարկի տակ առաջին հաղթանակը տոնեց:

Արամ Ոսկանյանի սաները 3:0 հաշվով առավելության հասան «Արարատի» նկատմամբ: Մեկնարկային սուլիչից շատ չանցած` 2-րդ րոպեին, Ջոն Ջերեմիան առաջ մղեց դաշտի տերերին: Նախքան ընդմիջման գնալը` 22-րդ րոպեին, Միգել Լոպեսը, կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ երկրորդ կեսում Նաիրի Մանասյանը երրորդ գնդակն ուղարկեց Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը:

Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 4-րդ տեղում է` ակտիվում ունենալով 7 միավոր:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն

«Բանանց» – «Արարատ»` 3:0
Գոլերը` Ջերեմիա 2′, Լոպես 22′, Մինասյան 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում