«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չորրորդ տուրում «Փյունիկը» հյուրընկալելիս հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ: Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Սարգիս Հովսեփյանի սաներից մեկական գոլով աչքի ընկան Կամո Հովհաննիսյանը, Արթուր Յուսպաշյանը և Վարդան Պողոսյանը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը», կրելով իր առաջին պարտությունը, մնաց 9 միավորով՝ առաջին հորիզոնականում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, չորրորդ տուր

«Փյունիկ» – «Շիրակ»՝ 3:0
Գոլերը՝ Հովհաննիսյան 10՛, Յուսպաշյան 42՛, Պողոսյան 65՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում