Բալոտելին բուժզննում է անցնում «Միլանում»

Բալոտելին բուժզննում է անցնում «Միլանում»

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է «Sky Sports»-ը։

Ֆուտբոլիստը տեղափոխությունից առաջ բուժզննում է անցնում իտալական ակումբում, որի կազմում հանդես էր գալիս մինչև «Լիվերպուլ» տեղափոխվելը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ռոսոներիները» Իտալիայի հավաքականի հարձակվողին կվարձակալեն մեկ տարով 3 միլիոն եվրոյի դիմաց՝ առանց գնման իրավունքի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում