Ֆեդերերը, Նադալը, Ուիլյամսը, Շարապովան թենիս են խաղացել Նյու-Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆեդերերը, Նադալը, Ուիլյամսը, Շարապովան թենիս են խաղացել Նյու-Յորքում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի Բաց առաջնության մեկնարկից առաջ «Nike» ընկերությունը գործընկեր թենիսիստների մասնակցությամբ հատուկ միջոցառում է կազմակերպել Նյու-Յորքում:

Աշխարհի ուժեղագույն թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, Մարիա Շարապովան, Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Գրիգոր Դիմիտրովը, Պիտ Սամպրասը, Անդրե Աղասին, Ջոն Մակինրոյը և Էժենի Բուշարը Նյու-Յորքի փողոցներից մեկում թենիս են խաղացել և շփվել են երկրպագուների հետ:

Նշենք, որ ԱՄՆ-ի Բաց առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 31-ին և ավարտվելու է սեպտեմբերի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում