Իսպանիան Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Իսպանիան Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Չեմպիոնների լիգայի 2015-16թթ. խաղարկության փլեյ-օֆֆ փուլում «Վալենսիայի» հաղթանակի շնորհիվ Իսպանիան մրցաշարի ռեկորդ է սահմանել:

«Վալենսիան» երկու խաղի արդյունքում (3:1, 1:2) պայքարից դուրս թողեց «Մոնակոյին» և խմբային փուլին մասնակցելու իրավունք ստացավ՝ դառնալով այդ փուլում Իսպանիայի 5-րդ ներկայացուցիչը: Մրցաշարի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մեկ երկիրը 5 ներկայացուցիչ է ունենում:

«Վալենսիայից» բացի խմբային փուլի ուղեգիր ունեն գործող գավաթակիր «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Սևիլյան: Վերջինս անմիջապես խմբային փուլի ուղեգիր է նվաճել 2014-15թթ. մրցաշրջանում Եվրոպայի լիգայում հաղթելու շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում