Բալոտելի. Միշտ հույս եմ ունեցել, որ կվերադառնամ «Միլան» (լուսանկար)

Բալոտելի. Միշտ հույս եմ ունեցել, որ կվերադառնամ «Միլան» (լուսանկար)

Իտալական «Միլանը» մեկ տարով վարձակալել է «Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելիին։ Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խոսել է հարազատ ակումբ վերադառնալու մասին։

-Ես ուրախ եմ վեադառնալ, հիմա անհամբերությամբ եմ սպասում մարզումներին միանալուն։ Ես ինձ ֆիզիկապես վատ չեմ զգում, մարզվել եմ «Լիվերպուլի» հետ։ Եսհսկայական մոտիվացիա ունեմ։ Պատկերացրե՞լ եմ արդյոք, որ մի օր կվերադառնամ «Միլան»։ Այո, «Միլանը» միշտ իմ սրտում է եղել։ Ես միշտ հույս եմ ունեցել, որ կվերադառնամ այստեղ։

Կավարտե՞մ արդյոք կարիերաս «Միլանում»։ Ես պետք է քրտնաջան աշխատեմ և լավ խաղամ այս մրցաշրջանում, հետո կմտածենք այդ մասին,-ասել է Բալոտելին, ում աշխատավարձի մի մասն այս մրցաշրջանում շարունակելու է վճարել «Լիվերպուլը»։

Իտալացի ֆուտբոլիստը երեկ նաև մարզվել է «Միլանի» ֆուտբոլիստների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում