Մատերացի. «Միլան» տեղափոխությունը Բալոտելիի համար ոչ վերջին, բայց ոսկե հնարավորություն է

Մատերացի. «Միլան» տեղափոխությունը Բալոտելիի համար ոչ վերջին, բայց ոսկե հնարավորություն է

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին կարծիք է հայտնել հարձակվող Մարիո Բալոտելիի՝ «Միլան» տեղափոխության մասին։

-Ես ուրախ եմ նրա համար, քանի որ նա իմ կրտսեր եղբայրն է։ Ես գիտեմ՝ ինչպիսի մարդ է նա։ Չեմ կարող ասել, որ սա նրա վերջին հնարավորությունն է, բայց սա պարզապես ոսկե շանս է, որը պետք է օգտագործել։

Վստահ եմ, որ Սիշինա Միխայլովիչը կարող է նրա մեջ վերականգնել այն զգացումը, որը չէր կարողացել գտնել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը։ Հույս ունեմ, որ Բալոտելին հոյակապ մրցաշրջան կանցկացնի,-ասել է Մատերացին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում