«Արարատ»-«Ալաշկերտ» խաղը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում

«Արարատ»-«Ալաշկերտ» խաղը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի «Արարատ» – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին և կմեկնարկի 17:30-ին:Այս մասին հաղորդում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

Հավանական է, որ «Արարատն» այլևս տնային խաղերը չանցկացնի «Հրազդան» մարզադաշտում և հաջորդ հանդիպումից սկսած հանդես կգա մեկ այլ մարզադաշտում: 

Նշենք, որ այս խաղից առաջ «Ալաշկերտն» ունի 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 7 միավորով երրորդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում