Պաշտոնական. «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռոմա»

Պաշտոնական. «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ռոմա»

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Լուկա Դինը կարիերան շարունակելու է «Ռոմայում»:

Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 22-ամյա ֆրանսիացի պաշտպանը «Ռոմայում» հանդես է գալու վարձակալական հիմունքներով: Վարձակալությունը նախատեսված է 2015-16թթ. մրցաշրջանի համար, սակայն իտալական կողմը ստացել է Դինի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք: Դինի վարձակալությունն արժեցել է 2.5 մլն եվրո:

Հավելենք, որ Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Լուկա Դինը մասնակցել է 15 խաղ, կատարել է 1 գոլային փոխանցում և ստացել է 1 դեղին քարտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում