Բալոտելին շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին

Բալոտելին շնորհակալություն է հայտնել «Լիվերպուլի» երկրպագուներին

«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելին, ով 2015-16թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Միլանում», շնորհակալություն է հայտնել անգլիական ակումբի երկրպագուներին:

«Շնորհակալ եմ «Լիվերպուլին» և այս հիանալի ակումբի երկրպագուներին աջակցություն և ինձ ընձեռնած հնարավորություն համար: Չեմ ասում «ցտեսություն», միայն ասում եմ՝ «առայժմ»: Ես ձեզ աջակցելու եմ ցանկացած մրցաշարում… քանի դեռ չեք հանդիպել «Միլանին»»,-գրել է իտալացին «Facebook»-ի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին 2013-14թթ. հանդես է եկել «Միլանում», որի կազմում մասնակցել է 43 խաղի, խփել է 26 գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում