Նեգրեդո. Իմ տանջանքներն անցյալում են

Նեգրեդո. Իմ տանջանքներն անցյալում են

«Վալենսիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոն ուրախ է, որ այլևս չի խաղում «Մանչեսթեր Սիթիում»:

««Մանչեսթեր Սիթի՞ն»… Իմ տանջանքներն անցյալում են: Այժմ ես պետք է հաճույք ստանամ ֆուտբոլից և տքնաջան աշխատեմ:

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռայո Վալյեկանոյի» հետ (0:0) վատ չխաղացի, բայց չկարողացա գոլ խփել, իսկ Չեմպիոնների լիգայի՝ «Մոնակոյի» հետ խաղում (1:2) կարողացա աչքի ընկնել՝ դրանով շնորհակալություն հայտնելով մարզչին վստահության համար»,-Նեգրեդոյի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում