Բալոտելին խոստացել է փոխվել

Բալոտելին խոստացել է փոխվել

«Լիվերպուլի» սկանդալային հարձակվող Մարիո Բալոտելին, ով 2015-16թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալու «Միլանում», խոստացել է, որ կարգապահ ֆուտբոլիստ է դառնալու:

-Ես ապրում և խաղում էի փոքրիկ տղայի նման: Այժմ ապրելու և խաղալու եմ տղամարդու նման: Գիտեմ՝ շատերն ինձ չեն հավատում: Պետք է փորձեմ հաջողության հասնել: Անցյալը պետք է հիշել նոր սխալներից խուսափելու համար, սակայն ապագային պետք չէ նայել անցյալի աչքերով:

Էջը թերթելու և առաջ շարժվելու ժամանակը եկել է: Ինձ մոտ ամեն ինչ չէ, որ լավ է ստացվել, մի քանի հնարավորություններ եմ բաց թողել, բայց ամեն ինչ վերջացած չէ: Ես երկրորդ հնարավորությունն եմ ստացել,-Բալոտելիի խոսքը մեջբերված է «Gazzetta dello Sport»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում