Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի 7 ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի 7 ըմբիշ

Վրաստանի Դուշետի մարզաառողջարանային բնակավայրից հայրենիք է վերադարձել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյան ՀԸՖ-ի պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Լաս Վեգասում սեպտեմբերի 7-12-ը կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության նախապատրաստական նախավերջին ուսումնամարզական հավաքն անցել է շատ բարձր մակարդակով: Բաղդադյանը նշել է, որ հավաքականը օգոստոսի 30-ին կմեկնի Լաս Վեգաս և այնտեղ կանցկացնի վերջին տասնօրյա հավաքը:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 7 ըմբիշ: Նրանք են՝ Գարիկ Բասեղյան (57), Վոլոդյա Ֆրանգուլյան (61կգ), Դավիթ Սաֆարյան (65 կգ), Գրիգոր Գրիգորյան (74 կգ), Մուսա Մուրթազալիև (86 կգ), Էդգար Ենոքյան (97 կգ), Լևան Բերիանիձե (125 կգ): Այսպիսով, Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում