Հայտնի են Աշխարհի առաջնության մեկնող հունահռոմեական ոճի ըմբիշների անունները

Հայտնի են Աշխարհի առաջնության մեկնող հունահռոմեական ոճի ըմբիշների անունները

Սեպտեբերի 7-ին Լաս Վեգասում մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտ հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է մասնակիցների կազմը, հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ջուլֆալակյանը թիմում ընդգրկել է նաև երիտասարդների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացած Էդգար Խաչատրյանին, ով կշռում է 108 կիլոգրամ, բայց հանդես է գալու մինչև 130 կգ քաշային կարգում:

Էդգարից բացի թիմում տեղ են գտել հետևյալ ըմբիշները՝ 59 կգ. Ռոման Ամոյան, 66 կգ. Միհրան Հարությունյան, 71 կգ. Վարշամ Բորանյան, 75 կգ. Արսեն Ջուլֆալակյան, 80 կգ. Էդուարդ Սարգսյան, 85 կգ. Մաքսիմ Մանուկյան, 98 կգ. Արթուր Ալեքսանյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում