Կոնտե. Բալոտելին պետք է արժանանա հավաքականի հրավերին

Կոնտե. Բալոտելին պետք է արժանանա հավաքականի հրավերին

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ վստահում է հարձակվող Սեբաստյան Ջովինկոյին և կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին, իսկ Մարիո Բալոտելին պետք է արժանանա հավաքականի հրավերին: Հիշեցնենք, որ Ջովինկոն և Պիրլոն հանդես են գալիս MLS-ում` «Տորոնտոյում» և «Նյու Յորք Սիթիում», իսկ Բալոտելին վերջերս է համալրել «Միլանի» կազմը:

-Ջովինկոն հաջողություններ է գրանցում Կանադայում: Նա վերադառնում է իր նախկին մարզավիճակին և կարող է օգտակար լինել հավաքականի համար: Նույնը կարող եմ ասել Պիրլոյի մասին: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստն է և քանի դեռ այսպես է խաղում, կլինի մեզ հետ:

Ինչ վերաբերվում է Բալոտելիին, ապա հավաքականի դռները բաց են բոլորի համար, բայց հրավիրվելու համար պետք է արժանի լինել ցուցադրած խաղով և պահվածքով: Ֆուտբոլիստների պահվածքը ևս մեզ համար կարևոր է,-Կոնտեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում