«Ռենոն» հաջորդ շաբաթ կգնի «Լոտուսը»

«Ռենոն» հաջորդ շաբաթ կգնի «Լոտուսը»

Մի քանի ամսվա լարված բանակցություններից հետո ավտոմոբիլային հսկա «Ռենոն» ձեռք կբերի «Լոտուս» ընկերության բաժնետոմսերի մեծ մասը։։ Գործարքը կարող է ավարտվել արդեն հաջորդ շաբաթ, իսկ դրա ընդհանուր գումարը կկազմի 65 մլն ֆունտ ստերլինգ, որից 57,5 միլիոնը «Ռենոն» կվճարի 10 տարվա ընթացքում, գրում է «Autosport»-ը։

Թիմի ներկայիս սեփականատեր Ժերար Լոպեսը կպահպանի մոտ 25 տոկոս բաժնետոմսեր, ևս 10 տոկոս կստանա աշխարհի քառակի չեմպիոն Ալեն Օրոստը։

Երկուշաբթի օրը բանակցությւոններում նախատեսված է «Ռենոյի» վերջնական ներկայացումը, ինչից հետո կսկսվի ձևակերպումների փուլն ու փաստաթղթերի ստորագրումը։ Հաղորդվում է նաև, որ «Ռենոյի» գլխավոր տնօրեն Կարլոս Գոնն արդեն հաստատել է հաջորդ մրցաշրջանի բյուջեն։

«Ռենոն» պատրաստ է պահպանել «Լոտուսի» ավտոարշավորդների ներկայիս կազմը։

«Լոտուսի» գործարանն ու Էստոունում գտնվող բազան ևս կանցնեն «Ռենոյի» վերահսկողության տակ։ Գործարքի մաս կկազմի նաև կոնցեռնի ֆինանսավորմամբ կառուցվածքային-նյութական բազայի պարտադիր նորացումը։

Դատելով ներկա իրավիճակից, մոռեդնիզացիայի պլաններից ու նախնական համաձայնություններից, «Ռենոն» առնվազն առաջիկա 10 տարիների ընթացքում կմնա «Ֆորմուլա-1»-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում