Բակայի և Ադրիանոյի գոլերի շնորհիվ «Միլանը» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Բակայի և Ադրիանոյի գոլերի շնորհիվ «Միլանը» հաղթեց «Էմպոլիին» (տեսանյութ)

Իտալիայի 2015-16թթ. առաջնության երկրորդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Էմպոլիի» նկատմամբ: «Սան Սիրո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. դաշտի տերերի կազմում աչքի ընկան նորեկներ Կարլոս Բական և Լուիս Ադրիանոն, իսկ «Էմպոլիի» գոլը խփեց Ռիկարդո Սապոնարան: 

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Միլան» – «Էմպոլի»` 2:1
Գոլերը` Բակա 16՛, Ադրիանո 69՛ – Սապոնարա 20՛

Սա «Միլանի» առաջին հաղթանակն էր և «Էմպոլիի» երկրորդ անընդմեջ պարտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում