Վերջին րոպեին «Գանձասար Կապանը» խուսափեց պարտությունից

Վերջին րոպեին «Գանձասար Կապանը» խուսափեց պարտությունից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Գանձասար Կապանը» հյուրընկալել էր «Փյունիկին»:

Մրցաշարային աղյուսակում հարևանների խաղում արձանագրվեց երկու գոլ: 56-րդ րոպեին «Փյունիկի» կազմում աչքի ընկավ Ալիկ Առաքելյանը, իսկ դաշտի տերերի կազմում ավելացված ժամանակում պատասխան գոլը խփեց Ացամազ Բուրաևը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը:

Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ ունեն 8 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 3-4-րդ հորիզոնականները:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 5-րդ տուր

«Գանձասար Կապան» – «Փյունիկ»` 1:1
Գոլը` Բուրաև 90+2՛ – Առաքելյան 56՛

Լուսանկարները` «Գանձասար Կապանի» Facebook-յան էջից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում