«Ուլիսը» 5-րդ պարտությունը կրեց. «Ուլիս»-«Միկա»` 0:2

Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում շարունակվում են վերակազմավորված «Ուլիսի» անհաջողությունները:
5-րդ տուրում «Ուլիսը» 0:2 հաշվով պարտություն կրեց «Միկայից». մեկական գոլ խփեցին Անտոն Կոզլովը և Օլեգ Ինկինը: Այս հաղթանակից հետո «Միկան» ունի 4 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Ուլիսը» շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը` չունենալով ոչ մի միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 5-րդ տուր
«Ուլիս» - «Միկա»` 0:2
Գոլերը` Կոզլով 71՛, Ինկին 73՛
Լիլիթ Ղազարյան