Սարգիս Հովսեփյանը դժգոհ է արդյունքից, բայց գոհ է խաղից

Սարգիս Հովսեփյանը դժգոհ է արդյունքից, բայց գոհ է խաղից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի` «Գանձասար Կապան»-«Փյունիկ» հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն իր մեկնաբանությունն է տվել:

-Խաղը երկու կողմերի համար էլ շատ դժվար ստացվեց, պայքարը գերակշռում էր խաղադաշտում, դա բնական էր, քանի որ թիմերն էլ ունեին յոթական միավոր, և ոչ մեկը պարտվել չէր ուզում: Գեղեցիկ էր նման խաղին հետևելը, բայց երկրորդ կեսում «Փյունիկը» մի փոքր ավելի շատ էր գրոհում: Չօգտագործեցինք մեր պահերը, և դա էլ հանգեցրեց նրան, որ գոլ բաց թողեցինք: Ֆուտբոլում չգրված օրենք կա, եթե չես խփում, քեզ են խփում, այդպես էլ եղավ: Եթե հաշիվը 1-1 է, ապա կարծում եմ, որ երկու թիմերն էլ վաստակել են այդ արդյունքը,-Հովսեփյանի խոսքը փոխանցում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:

– Խաղի ելքից դժո՞հ եք:

-Իհարկե, դժգոհ եմ, այդքան վրիպելուց հետո, անիմաստ սխալ թույլ տվեցինք, արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված և գոլ բաց թողեցինք: Վերջին վայրկյաններին գնդակը ընդունելը դժվարությամբ ես ընդունում, բայց սա ֆուտբոլ է: Շատ գեղեցիկ խաղ էր, երկու թիմերից էլ գոհ եմ ցուցադրած խաղի համար:

– Անատոլի Այվազովի խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ոչինչ մեկնաբանել հիմա չեմ կարող, պետք է վերանայենք խաղը, որպեսզի ստույգ կարծիք հայտնենք:

-Առաջնությունում դադար է լինելու, իսկ դուք էլ հավաքականի հետ եք լինելու, այդ ընթացքում ի՞նչ է լինելու «Փյունիկում»:

-Ճիշտն ասած` ես հիմա մի փոքր էմոցիաների տակ եմ, ուստի չեմ կարող պատասխանել այդ հարցին: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում