Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա

Օզբիլիսը հրաժարվել է տեղափոխվել Թուրքիա

Մոսկվայի «Սպարտակը» ցանկացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին վաճառել թուրքական ակումբի, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել։ Այդ մասին հաղորդել է հեռուստահաղորդավար Նոբել Առուստամյանը։

-Օզբիլիսին ցանկանում էին վաճառել, բայց նա հրաժարվեց գնալ Թուրքիա, որտեղից առաջարկություն ուներ,-ասել է Առուստամյանը «90 минут плюс» հաղորդման ժամանակ «Наш футбол» հեռուստաալիքի եթերում։

25-ամյա Օզբիլիսն ընթացիկ մրցաշրջանում 7 անգամ ընդգրկվել է ռուսական պրեմիեր լիգայի հանդիպումների հայտացուցակում, սակայն միայն մեկ անգամ է դաշտ դուրս եկել՝ 17 րոպե մասնակցելով «Ամկարի» դեմ խաղին (3:1)։

         

                        Լիլիթ Ղազարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում