Սուրեն Չախալյանը հեռացել է «Ուլիսից»

Սուրեն Չախալյանը հեռացել է «Ուլիսից»

Բարձրագույն խմբի առաջնության հինգերորդ տուրում «Միկայից» կրած պարտությունից հետո «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը հանդիպել է ակումբի ղեկավարության հետ: Կողմերը որոշել են դադարեցնել համագործակցությունը: Սուրեն Չախալյանի հետ մեկտեղ թիմից հեռացել է նաև մարզիչ՝ Վարազդատ Ավետիսյանը:

«Ուլիսի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Սիմոնյանը, ում գլխավորությամբ էլ «Ուլիսն» անցկացնում է իր մարզումները:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում «Ուլիսը» դեռ ոչ մի միավոր չի վաստակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում