Ռումյան Հովսեփյանը տեղափոխվում է «Ստալ»

Ռումյան Հովսեփյանը տեղափոխվում է «Ստալ»

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ստալում»: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

«Երկար դադարից հետո ուրախ եմ հայտնել, որ այսուհետ հանդես կգամ Ուկրաինայի բարձրագույն լիգայի «Ստալ» ֆուտբոլային ակումբում։ Նաև ցանկանում եմ հաջողություն մաղթել Հայաստանի ազգային հավաքականին առաջիկա խաղերում՝ ցանկանալով միայն հաղթանակ»,-գրել է Ռումյանը:

Հիշեցնենք, որ Ռումյան Հովսեփյանի վերջին թիմը «Փյունիկն» էր, իսկ 2014-15 մրցաշրջանում կիսապաշտպանը հանդես էր գալիս Դոնեցկի «Մետալուրգում»: Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Ստալը» 6 տուրից հետո ունի 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի  9-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում