Իբրահիմովիչ. «Միլանը» շատ էր ցանկանում ինձ հետ վերադարձնել

Իբրահիմովիչ. «Միլանը» շատ էր ցանկանում ինձ հետ վերադարձնել

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաստատել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իր ծառայություններով հետաքրքրված է եղել «Միլանը»:

-«Միլանի» կողմից կոնկրետ հետաքրքրություն է եղել, բայց ես անմիջապես ասել եմ, որ ցանկանում եմ մնալ «Պարի Սեն Ժերմենում»: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Մենք լավ թիմ ունենք, ընտանիքս էլ սիրում է Փարիզը: «Միլանը» շատ էր ցանկանում ինձ հետ վերադարձնել, իսկ ահա «Արսենալի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ,-շվեդ ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում