Ռայոլա. Իբրահիմովիչը հպարտանում է, որ «Միլանը» հետաքրքրված է իրենով

Ռայոլա. Իբրահիմովիչը հպարտանում է, որ «Միլանը» հետաքրքրված է իրենով

Գործակալ Մինո Ռայոլան, ով ներկայացնում է «ՊՍԺ»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շահերը, մեկնաբանել է իր հաճախորդի խոսքերն այն մասին, թե «Միլանը» փորձել է ակնհայտորեն «ստանալ» նրա տրանսֆերը։

-Զլատանը նկատի է ունեցել, որ «Միլանը» ակտիվորեն հետաքրքրվել է իրենով, բայց ոչ ավելին։ Նա չի ցանկացել բացասական իմաստով արտահայտվել, այլ միայն դրականորեն։ Բացի այդ, իտալական լրատվամիջոցները Զլատանի հայտարարությունն ամբողջական չէին հրապարակել, ինչի պատճառով նշանակալիորեն մթագնել էր նրա խոսքը։ Նա ոչ մի դեպքում չէր ցանկացել վիրավորել ակումբին։ Նա հավելել է, որ հպարտանում է, որ «Ռոսոներիները» հետաքրքրվում են իրենով, քանի որ «Միլանը» թոփ ակումբ է,-ասել է Ռայոլան «Միլանի» պաշտոնական կայքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում