Մովսիսյանն ընդգրկվել է «Սպարտակի» լավագույն խաղացողների եռյակում

Մովսիսյանն ընդգրկվել է «Սպարտակի» լավագույն խաղացողների եռյակում

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է ռուսական ակումբի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստների եռյակում։

Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, լավագույններին ընտրել են երկրպագուները։ Առաջին տեղում «Սպարտակի» հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսն է, ով ստացել է հարցման մասնակիցներից 63 տոկոսի ձայնը։ Յուրա Մովսիսյանը 10 տոկոս ձայներով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կիսապաշտպան Ռոման Շիրոկովը՝ 7 տոկոս ձայներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում