Եվրո-2016. Հայաստանի հավաքականը պարտվեց Սերբիային (տեսանյութ)

Եվրո-2016. Հայաստանի հավաքականը պարտվեց Սերբիային (տեսանյութ)

Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը դեռ ոչ մի հաղթանակ չի տոնել: 

Քիչ առաջ Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում ավարտվեց Սերբիա-Հայաստան հանդիպումը: Դաշտի տերերը 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին: 22-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լևոն Հայրապետյանը, իսկ 53-րդ րոպեին սերբերի առավելությունը կրկնապատկեց Ադեմ Լյայիչը:

Չնայած հաղթանակին՝ Սերբիայի հավաքականն ունի 1 միավոր (ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի պատժի հետևանքով) զբաղեցնում է I խմբի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ մեր ընտրանին վերջում տեղում է՝ ակտիվում ունենալով 1 միավոր:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Երեւանում, որտեղ կընդունի դանիացիներին:

Եվրո-2016, ընտրական փուլ

Սերբիա – Հայաստան՝ 2:0
Գոլերը՝ Հայրապետյան 22՛/ ինքագոլ, Լյայիչ 53՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում