Մանչինին՝ Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչ

Մանչինին՝ Իտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչ

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Իտալիայի առաջնությունում ամենաբարձր վարձատրությամբ մարզիչն է:

«La Gazzetta Dello Sport»-ը հաղորդում է, որ Մանչինին տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ է ստանում: Գործող չեմպիոն «Յւովենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ստանում է 3.5 մլն եվրո, իսկ «Ռոմայի» մարզիչ Ռուդի Գարսիան՝ 2.8 մլն եվրո: «Միլանի» նոր գլխավոր մարզիչ Սինիշա Միխայելովիչը տարեկան ստանում է 2 մլն եվրո աշխատավարձ, իսկ ահա «Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին՝ 800 հազար եվրո:

Ֆուտբոլիստներից ամենաբարձր վարձատրությունն ունի «Ռոմայի» կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսին՝ տարեկան 6.5 մլն եվրո: Երկրորդ հորիզոնականում «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուայինն է՝ 5.5 մլն եվրո, իսկ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան եզրափակում է եռյակը՝ 4.5 մլն եվրո:

Նշենք նաև, որ ամենաբարձր վարձատրությամբ ակումբը «Յուվենտուսն» է՝ ընդհանուր 124 մլն եվրո, «Ռոման» երկրորդն է՝ 113 մլն եվրո, իսկ «Միլանը» երրորդը՝ 101 մլն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում