Բալոտելիին զրկել են վարորդական իրավունքից

Բալոտելիին զրկել են վարորդական իրավունքից

Իտալական «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին զրկվել է վարորդական իրավունքից արագության զգալի գերազանցման համար: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն։

25-ամյա ֆուտբոլիստն անցած շաբաթ իր «Lamborghini» մեքենայով Բրեշիայում սլացել է 90 կմ/ժ արագությամբ, երբ թույլատրելի արագությունը եղել է 50 կմ/ժ։ Ոստիկանությունը վերցրել է կարգազանց ֆուտբոլիստի վարորդական իրավունքի վկայականը մինչև համապատասխան որոշման կայացումը։

Նշվում է, որ Բալոտելին հայտարարել է՝ չի նկատել արագության սահմանափակման նշանը, նաև ներողություն է խնդրել ոստիկաններից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում